Media

Richard Giragosian

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը galatv.am-ի լրագրողի հարցադրմանը, թե երեկ առավոտյան Թուրքիայում հայկական օդանավի հարկադրաբար իջեցման միջադեպն արդյո՞ք կապված է վերջերս ռուսական ինքնաթիռից առգրավված ռազմամթերքի հետ, որը ուղարկվելիս է եղել Սիրիա, և արդյո՞ք Թուրքիան այսկերպ փորձում է վերահսկել Սիրիա մտնող ցանկացած տեսակի հումանիտար օգնություն, պատասխանեց. «Այս երկու դեպեքերը շատ տարբեր են իրարից: Ռուսական օդանավը տեղափոխում էր ռազմամթերք, իսկ հայկական օդանավը բեռնված էր մարդասիրական ուղեբեռով, որը մեկնում էր Հալեպ»:

http://www.galatv.am/news/view/richard-giragosyan-plane-to-syria.html

.

Richard Giragosian

Հայաստանի քաղաքականությունը դեռևս գլխավորվում է անհատների կողմից, որոնք կարող են լինել և Մոսկվայից և Վաշինգտոնից: Հարկ է նշել, որ Նույնիսկ Վարդան Օսկանյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին չպետք է համարել պռոամերիկյան կամ պռոռուսական: Անկեղծ ասած, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը նախևառաջ հայամետ են:

http://www.galatv.am/news/view/oskanyan-hovhannisyan.html

.

Richard Giragosian

Վրաստանն անկանխատեսելի երկիր է չափազանց: Իվանիշվիլիի գաղափարներն ու հայացքները Սահակաշվիլիի համեմատ, առավել հակառուսական են, բայց նրա շուրջ հավաքված մարդիկ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվելու կողմնակից են, ուստի մենք պետք է ակնկալենք, որ փոփոխություններ կլինեն Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, որոնք միտված կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, որը նպաստավոր է Հայաստանի համար: Սա հաշվի առնելով, Հայաստանը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի հարևան երկրներում տեղի ունեցող փոփոխություններին:

http://haynews.am/hy/1349346451

.

Richard Giragosian

Վարդան Օսկանյանի գործն ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, գտնում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Դա կապված է ներքաղաքական զարգացումների հետ, ոչ թե ԱՄՆ կամ Ռուսատանի հետ հարաբերությունների»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

http://panarmenian.net/arm/news/125951/

.

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` առանձնացնելով երկու կարևոր փաստ. նախ` Վրաստանում նախընտրական շրջանում իրադրությունը բևեռացված էր և շատ լարված, երկրորդ` նոր քաղաքական պայքար էր, որ մղվում էր մի կողմից՝ պաշտոնավարող նախագահի, կառավարական ուժերի և մյուս կողմից՝ մասնավոր հարստության միջև, այլ կերպ ասած`պայքարը տեղի էր ունենում գործող նախագահի և հարուստ օլիգարխի միջև:

http://www.1in.am/arm/armenia_politics_118644.html

.