Media

Richard Giragosian

Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պատրաստ չէ և նախ պայքարել է պետք օլիգարխների դեմ։ Այս համոզմունքին է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Վստահ չեմ, որ Հայաստանի խորհրդարանը կարող է կառավարել, քանի որ այսօրվա խորհրդարանը էֆեկտիվ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

http://tert.am/am/news/2012/11/19/richard-kirakosyan-parlamentakan/

.

Richard Giragosian

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանում պետք է ողջունել ցանկացած ներդրումների կատարում, անգամ` թուրքական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նման կարծիք հայտնեց՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտքին, թե ինքը դեմ չէ թուրքական կապիտալին Հայաստանում:

http://galatv.am/news/view/richard-girakosyan.html

.

Richard Giragosian

Նախագահական ընտրությունների արդյունքները հարցականի տակ չեն, խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսի ընտրություններ կլինեն: Մի կողմից արդեն պարզ է, որ նախագահ Սարգսյանը կվերընտրվի, մյուս կողմից, շատ կարեւոր է ընտրությունների որակը:

http://henaran.am/archives/135065

.

Richard Giragosian

Ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում դա եւս ընտրություն է անհատների` Օբամայի եւ Ռոմնիի միջեւ, սակայն ի հակադրություն Հայաստանի` այն նաեւ ընտրություն է քաղաքական կուրսերի միջեւ: Այսինքն, այս ընտրության արդյունքում կպարզվի` ինչպիսին է լինելու Ամերիկան առաջիկա 4 տարում: Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ընտրությունների ազդեցությանը, ապա կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են ու կմնան մտերիմ եւ դա շարունակական բնույթ է կրում:

http://henaran.am/archives/135069

.

Richard Giragosian

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին անտարբեր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և նրան գուցե ավելի գրավեն Ադրբեջանի նավթի պաշարները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից, ով էլ ընտրվի, ըստ քաղաքագետի, հայ-ամերիկյան հարաբերությունները կմնան նույնը՝ դրանք եղել են խիստ մոտ և կշարունակեն այդպիսին մնալ: Սակայն թեկնածուների վերաբերմունքը Ղարաբաղի հարցում, ըստ նրա, տարբեր են:

http://tert.am/am/news/2012/10/29/richard-2

.