
1.1 մլրդ դրամի ավելի գումար պետբյուջե մուտքագրելու միակ ձևը իրապես օլիգարխներին ծնկի բերելն է. Ռ. Կիրակոսյան
«Աղքատությունը Հայաստանում աճել է: Բնակչության 36%-ը ապրում է աղքատության մեջ: Սա պետք է մտահոգի և Սփյուռքին, և ՀՀ իշխանություններին: Աղքատության աճը վիրավորական է դառնում, երեխաների 40%-ն ապրում է աղքատության մեջ»,- մտահոգություն հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
http://tert.am/am/news/2011/12/23/richardkirakosyan2/
.


Հայաստանի ներքաղաքական կյանքում կոնֆլիկտը այլևս ընդդիմության և իշխանության միջև չէ, ինչն ավանդաբար էր: Այժմ այս կոնֆլիկտն ավելի շատ իշխող քաղաքական վերնախավի ներսում է՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններ միջև: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: