{youtube}vAykDdcZ9Yw|516|290{/youtube}
.1.1 մլրդ դրամի ավելի գումար պետբյուջե մուտքագրելու միակ ձևը իրապես օլիգարխներին ծնկի բերելն է. Ռ. Կիրակոսյան
«Աղքատությունը Հայաստանում աճել է: Բնակչության 36%-ը ապրում է աղքատության մեջ: Սա պետք է մտահոգի և Սփյուռքին, և ՀՀ իշխանություններին: Աղքատության աճը վիրավորական է դառնում, երեխաների 40%-ն ապրում է աղքատության մեջ»,- մտահոգություն հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
http://tert.am/am/news/2011/12/23/richardkirakosyan2/
.2012-ը կլինի ժողովրդավարությա՞ն, թե՞ օլիգարխների տարի. Ռ. Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց անցնող 2011-ը և իր դիտարկումները ներկայացրեց գալիք 2012-ին սպասվելիք զարգացումների շուրջ: Նա անցնող տարվա կարևոր գործընթաց համարեց երկխոսությունը և նշեց, որ Հայաստանը երկխոսության կարիք շատ ունի, բայց այդ երկխոսությունը պետք է լինի քաղաքական մակարդակով, ոչ թե անձերի:
http://1in.am/arm/armenia_foreignpolicy_50603.html
.Եկել է Յուրի Խաչատուրովին ու գնդապետ Միքայել Հարությունյանին մարտահրավեր նետելու ժամանակը
«Հայաստանում չկա կարգապահություն եւ այն հաստատելու համար լուրջ քայլեր չեն արվում: Այդ են վկայում բանակում զինվորների աճող մահերը: Անընդունելի է յուրաքանչյուր հայ զինվորի մահը մեկ այլ հայ զինվորի ձեռքով »,- այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի ներքին քաղաքականությանն անդրադառնալով, ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
http://www.aravot.am/2011/12/23/20898/
.Հայաստանի ներքաղաքական կյանքում կոնֆլիկտը այլևս ընդդիմության և իշխանության միջև չէ, ինչն ավանդաբար էր: Այժմ այս կոնֆլիկտն ավելի շատ իշխող քաղաքական վերնախավի ներսում է՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններ միջև: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: