RSC

The Deeper Significance of Turkey’s Suspension of Flights to Van

Richard Giragosian

by Richard Giragosian

3 April 2013

For the Turkish government, the month of April has always been a particularly tense period for anyone raising the “Armenian issue,” as the annual commemoration of the Armenian Genocide each April has usually heightened Turkish paranoia. This month, April 2013, is no exception, and has even surpassed expectations as the long-awaited launch of new flights between Van and the Armenian capital Yerevan were unexpectedly canceled.

.

With no real explanation, officials from Turkey’s civil aviation authority announced the “suspension” of the planned flights just days before today’s planned opening of the new air route (3 April). Many observers interpreted the move as a Turkish surrender to Azerbaijan, which both publicly and privately had strongly opposed the planned flights.

Most notably, however, the real loser from this incident is Turkey, for three main reasons.

First, and most clearly, the last minute decision to suspend the Van-Yerevan flights is only the latest case of Turkish weakness in the face of Azerbaijani pressure and threat. Such weakness and submission reveals more about the lack of will in Ankara than any demonstration of power in Baku, however, and merely underscores how Turkish options and policies in the South Caucasus region continue to be limited and held hostage by Azerbaijan. 

The second aspect of this incident as a defeat for Turkey is rooted in the “missed opportunity” of the Van-Yerevan flights.  More specifically, the missed opportunity stems from the loss of an important new incentive for security and stability within the Kurdish-populated areas of Turkey, as the flights would have offered direct economic and commercial benefits that would have only bolstered the Turkish government’s current policy of seeking a more stable east and securing a ceasefire with Kurdish guerrillas.  But after the “suspension” of a direct external air connection for the city of Van, this promise of trade and tourism remains nothing more than simple potential. 

And finally, a third negative aspect of this incident for Turkey stems from the growing perception of Turkey as an insincere interlocutor for Armenia, as Ankara is now increasingly seen as both the sole barrier and most serious burden to fulfilling the promise of normalizing relations with Armenia. 

Thus, this month of April only once again seems likely to mark an all-too-usual period of enhanced disappointment and diminished expectations from Turkey.

Richard Giragosian is the director of the Regional Studies Center (RSC), and independent think tank based in Yerevan, Armenia.

 

Դեպի Վան թռիչքները հետաձգելու Թուրքիայի որոշման ավելի խորը նշանակությունը

Ռիչարդ Գիրագոսյան

3 ապրիլի 2013թ.

Թուրքիայի կառավարության համար ապրիլ ամիսը «հայկական հարցի» բարձրացման առումով միշտ եղել է լարվածության յուրահատուկ ժամանակաշրջան, քանզի ամեն ապրիլ ամսին Հայոց Ցեղասպանության հիշատակման արարողությունները սովորաբար բորբոքում էին թուրքական պարանոյան: 2013թ. ապրիլը բացառություն չէ, և այն նույնիսկ գերազանցել է սպասումները, քանզի Վանի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև երկար սպասված նոր չվերթների մեկնարկը «հետաձգվեց»:

Չտալով իրական բացատրություններ` նախատեսված նոր չվերթ բացումից (ապրիլի 3) մի քանի օր առաջ քաղաքացիական ավիացիայի թուրքական պաշտոնյաները հայտարարեցին պլանավորված թռիչքների «հետաձգման» մասին: Մի շարք փորձագետներ այս քայլը որակեցին որպես Թուրքիայի հանձնվելը Ադրբեջանին, որը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր առիթներով խիստ ընդդիմանում էր նախանշված թռիչքների իրականացմանը:

Պետք է նշել, սակայն, որ այս միջադեպից պարտված իրական կողմը հենց Թուրքիան է երեք հիմնական պատճառներով:

Առաջին հերթին, հստակ է, որ վերջին պահին Վան-Երևան չվերթների հետաձգումը Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշման և սպառնալիքների հանդեպ Թուրքիայի թուլության ամենաթարմ օրինակն է: Նմանատիպ թուլությունն ու ենթարկվածությունը բացահայտում է, որ խնդիրը այստեղ Անկարայում քաղաքական կամքի բացակայությունն է, այլ ոչ թե ուժի ցուցադրությունը Բաքվում և վառ ապացույց է, որ Թուրքիայի հնարավորություններն ու քաղաքականությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակում են սահմանափակվել և պատանդ մնալ Ադրբեջանի ձեռքերում:

Այս միջադեպի երկրորդ ասպեկտը, որը նույնպես պարտություն է Թուրքիայի համար, կապված է Վան-Երևան չվերթների «կորցրած հնարավորության հետ»: Ավելի կոնկրետ, հնարավորության այս կորուստը գալիս է հիմնականում Թուրքիայի քրդաբնակ տարածքներում անվտանգության և կայունության նոր և կարևոր խթանների կորստով, քանզի չվերթները իրենց հետ կբերեին կոնկրետ տնտեսական և առևտրային շահույթներ, ինչը միայն կաջակցեր Թուրքիայի կառավարության կողմից վարվող ներկայիս քաղաքականությանը, որի նպատակն է ունենալ ավելի կայուն արևելք և ամրապնդել քրդական զինյալների հետ կնքած զինադադարը: Վանից ուղիղ չվերթների հետաձգմամբ, սակայն, առևտրի և տուրիզմի այս հնարավորությունը մնում է միայն որպես պարզագույն պոտենցիալ:

Այս միջադեպից բխող երրորդ բացասական ասպեկտը Թուրքայի համար կայանում է նրանում, որ վերջինիս համբավը որպես Հայաստանի հետ կեղծավոր զրուցակից աճում է, քանզի Անկարան այժմ ընկալվում է որպես միակ խոչընդոտ և լրջագույն բեռ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու խոստման իրագործման ճանապարհին:

Այսպիսով, հնարավոր է, որ ապրիլ ամիսը ևս մեկ անգամ նշանավորվի որպես Թուրքիայից եկող և արդեն սովորական դարձած մեծ հուսախաբության և չիրականացած սպասումների ժամանակաշրջան:

Ռիչարդ Գիրագոսյանը Երևանում գտնվող վերլուծական կենտրոնի` Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի (ՏՀԿ) տնօրենն է: